ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

09.11.2018 10:23 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հ. Հովհաննիսյան և Տիմիրյազևի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Բիդ» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 10-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում իրար են բախվել «Հյունդաի» ավտոբուս և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա. «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.50-ին, Երևանի ԱՄՆ դեսպանատան մոտ (Ծովակալ Իսակովի պողոտա) իրար են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «Մերսեդես Բենց- Ե240» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան-Նար-Դոսի խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս 25-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից դաշտը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եւ մյուս մեքենայի ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց, իսկ մյուսը բուժօգնություն է ստացել տեղում և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես-ML» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 326-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել հանդիպակաց երթևեկող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին դուրս է եկել աջ և դիպել գազալցակայանի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: