1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.04.2018 16:41 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 7-ին, ժամը 12.35-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Ամիրյան փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.30-ին, Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 00.05-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի «Եռաբլուր» պանթեոնի դիմաց իրար են բախվել «MMVZ» մակնիշի մոտոցիկլետ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 2.10-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.05-ին, Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ծերենցի և Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 10.40-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ 60-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել իր կայանած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի հանկարծակի առաջ շարժվելու հետևանքով ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին վրաերթի են ենթարկել ճանապարհը անցնող խոշոր եղջերավոր անասուններին:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի Բաղրամյան-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31 և 24 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը ստացել է ոտքի սալջարդ, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: