ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.05.2019 11:02 ՃՏ պատահարներ

Մայիսի 6-ին, ժամը 12.00-ին, Երևանի Խանջյան և Հերացի փողոցների թունելում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-11183»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 15.45-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 18.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 12.50-ին, Երևանի Կասյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 20.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 18.00-ին. Երևանի Շահումյան 16-րդ փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենան մասամբ այրվել է, իսկ 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «ԳԱԶ-323232-220» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի խողովակներին. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 18.15-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, ինչի հետևանքով քաղաքացու գրկից 1-ամյա դուստրը ընկել է. քաաքացին ու երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատար և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանա»-ի վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ավագյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 273-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Կիա-Սեռատո» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-Բենց»-ի 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 7-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 93-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: