ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.04.2019 11:03 ՃՏ պատահարներ

Ապրիլի 5-ի, ժամը 19.40-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «RAUER» մոտոցիկլետը. 24-ամյա մոտացիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «ԶԻԼ-4502» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 20.50-ին, Երևանի Արցախի պողոտփողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 12.15-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել բաժանարար արգելապատնեշին. 21-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես-E 280» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, բախվել է ծառին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ 303» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Բալահովիտ ճանապարհին բախվել է բենզալցակայանին և կողաշրջվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 21.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.00-ին, «Վաուխհալլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի թաղի 64 տան մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 23.10-ին, Երևանի Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 21.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 23.20-ին, Երևանի Սունդուկյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 57-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 23-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Պեժո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Պեժո-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. 53-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ազատություն պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 25-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «ՎԱԶ-217220» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Ց 200» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-217220»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին. վարորդին և ուղևորին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել» մակնիշի ավտոոմեքենայի. «Նիսան»-ի 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: