1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

05.06.2018 11:10 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 3-ին, ժամը 21.40-ին, Երևանի Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» եւ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը հունիսի 4-ին, ժամը 16.50-ին, դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը12.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի էլեկտրական սյան մոտ իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Ֆոլքսվագեն»-ը բախվել է կայանված «Տրակտոր Գադ» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 3.30-ին, «Քրոնում Սպորտ» մոտոցիկլը Երևանի Ազատության պողոտայում Հաղթանակի զբոսայգիու մուտքի մոտ կողաշրջվել է. մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 8.10-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կիևյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 1.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Ռենո» եւ « Օպել» մակնիշի ավտոմեքենաները. «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 5.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՌԱՖ» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արգավանդ գյուղում իրար են բախվել «Մերսեդես-Բենց E 230» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհին՝ Դարբնիկ գյուղի հատվածում, «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ջրատարը. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա մի քաղաքացուհու եւ նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 18.05-ի սահմաններում, «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 22.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Նոր-Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է ծառի։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին։
Ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: