ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

03.12.2018 13:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում


Նոյեմբերի 30-ին, ժամը 17.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում՝ Հույսի ավան թաղամասի մոտ, բախվել է էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 08.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 07.45-ին, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վանտյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 06.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի ավտոոմեքենայի. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ-Ուրցաձոր ճանապարհի 11-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք և ամբողջովին այրվել է ավտոմեքենան. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Նիսան Տիաննա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել այգու ցանկապատին, ապա էլեկտրասյանը և կողաշրջվել. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել ԱՄՆ երկու քաղաքացիներ ու հայտնել, որ վնասվածքը ստացել են Արմավիրի գյուղերից մեկում ավտովթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կապույտ Կամուրջ» կոչվող հատվածում «Ռենաուլտ Լոգան» մակնիշի ավտոմեքենայով բետոնե արգելապատնեշին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող բենզալցակայանի երկաթյա սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 229-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո «ԿամԱԶ»-ի հետնամասին է բախվել նույն ուղղությամբ ընթացող «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենա. «ԴԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, Երևանի Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսան» մակնիշի ավտոմեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդա»-ի վարորդը և 28-ամյա ուղևորը, «Նիսան»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի նրբանցքում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, Երևան-Սևան մայրուղու 3-րդ կմ-ին իրար են բախվել «Շկոդա», «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու և տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137 կմ-ին վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտենբերի 1-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում բախվել է էլեկտրասյանը.վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեբերի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Անկախության փողոցում բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում բախվել է բետոնե բաժանարարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.25-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին-Սարահարթ թաղամասի Միկոյան փողոց ում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկներում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացուհիների, ապա իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: