1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

03.07.2018 11:42 ՃՏ պատահարներ
Պատահարներ ավտոճանապարհներին

Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Արագածոտնի մարզի Ձորափ-Ագարակ ճանապարհին «ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի արգելակման հետեւանքով 72-ամյա տղամարդը «ԳԱԶել»-ի սրահում գլուխը խփել է երկաթյա բռնակին եւ հուլիսի 2-ին, ժամը 16.10-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 13.30-ին, Երեւանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը հուլիսի 2-ին, ժամը 13.30-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Լեքսուս» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Օպել Աստրա Ֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ավշար գյուղի Խրիմյան-Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105»,«ՅուՄԶ» տրակտորը եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գրիգոր Լուսավորչի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23–ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-21014» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2107»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող իր հողատարածքում հետընթաց կատարելիս հարվածել է 73–ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում Երևան քաղաքի Արագած եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԿռԱԶ» բեռնատար ավտոմեքենայի 67-ամյա վարորդը Նոյեմբերյան համայնքին պատկանող «Կոզման թալա» կոչվող հանդամասում, ճանապարհի բարեկարգման աշխատանքներ իրականացնելիս, բեռնատարով կողաշրջվել է եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: