ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

03.05.2019 10:53 ՃՏ պատահարներ

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, 35-ամյա քաղաքացին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.00-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 02.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ե. Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 24-ամյա ուղևորուհին, «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 10.10-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի և Քանաքեռի 17-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «JINSHE» մոտոցիկլը. 51-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 17.00-ին, Ագարակ-Ոսկեվազ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 16-ամյա վարորդն ու 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 17.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 62 կմ-ին իրար են բախվել «ՋԻՆ» և «Նիսան Նոտե» մակնիշի ավտոմեքենաներ. «ՋԻՆ»-ի 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 14.00-ին, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 23-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ռաֆ-4»-ի 26-ամյա վարորդը և երեք ուղևորները, «ՎԱԶ-2121»-ի 34-ամյա վարորդն ու վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 16.20-ին, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Արաքս գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին. «Մերսեդես»-ի 21-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: