ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

02.11.2018 09:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21140» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Չարբախի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Մոպետ ամենագնաց»-ի վարորդը Արտաշատ քաղաքի Արազի փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու (տվյալները պարզվում են), որը որևէ վնասվածք չի ստացել և հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-21011», «Օպել» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետեւանքով պատճառվել էր նյութական վնաս:
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել «ՈւԱԶ»-ի 44-ամյա ուղևորուհին, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու և իր մեքանայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: