ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

02.05.2019 10:59 ՃՏ պատահարներ

Ապրիլի 30-ին, ժամը 15.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է բետոնե պատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «Օպել», երկու «Մերսեդես» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի 37-ամյա վարորդը «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 13.05-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ և «Հիգեր» ավտոբուսը. «Հիգեր» ավտոբուսի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 01.15-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին. 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52.3 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 25-րդ կմ-ին «Նիսան Նոտ» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտի դուրս եկած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 00.17-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Լեռնանցք գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել համայնքապետարանի բակում. մեքենան ինքնահրկիզվել է, իսկ 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 09.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 30-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 17.40-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա» -ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 11.30-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Շեվրոլետ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 39-ամյա ուղևորը, «Նիսան Մարչ»-ի 43-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 70-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Միցուբիշի Գրանդիս»-ն բախվել է ծառին. «Միցուբիշի Գրանդիս»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Մերսեդես Բենց»-ի 52-ամյա վարորդը, ժամը 18.40-ի սահմաններում, հայտնաբերվել է Երանոս գյուղում:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայի 63-ամյա վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Էլիսոն» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: