ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.10.2018 12:35 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.25-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը.15.10-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «VAF» ավտոբուսը եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան. ավտոբուսի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Գ.Մահարի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ն առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.10-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել», «Նիսան» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին. 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության եւ 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզում (մնացած տվյալները պարզվում են) վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա։ Վարորդն իր մեքենայով աղջկան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 21-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես»» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը եւ 60-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ.Սարգսյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Լեքսուս GX» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին. վարորդը եւ 30-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07.35-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 102-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 40-ամյա ուղեւորը եւ «ՎԱԶ-2109»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մելքումովի փողոցում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 07.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի վարորդը եւ 48-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.15-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ա.Խաչատրյան եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան մայրուղու 12-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» եւ «Աուդի» մակնիշի ավտոմեքենաների. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գայի պողոտայում բախվել է ճանապարհի եզրաքարին, այնուհետեւ՝ էլեկտրասյանը. 33-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվլ է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թբիլիսյան խճուղում, տեխզննման կենտրոնի դիմաց, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել 11-ամյա տղա եւ 10-ամյա աղջիկ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31105 1020» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել վերոհիշյալ երեխաներին եւ ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 72-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրին տեղադրված վագոն-տնակին, ինչի հետեւանքով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Պտղնի գյուղում հարվածել է հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է պաշտպանիչ պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է գերեզմանատան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: