ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

01.04.2019 11:52 ՃՏ պատահարներ

Մարտի 29-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարտի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.20-ին, Երևանի Թամանցիների փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 22.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վթարի է ենթարկվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհին՝ Մեծամոր քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդու, ինչից հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շչեդրինի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 21.40-ին, «Սուբառու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 10.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 08.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Բուռնազյան փողոցում բուժօգնություն է ցուցաբերել 42-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նախորդ օրը՝ Երևանի Լենինգրադյան փողոցում:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Գևորգ ներկայացած անձի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 10.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար միջնապատին և արտաքին լուսավորության հենասյանը, ինչի հետևանքով լուսավորման լամպերը ընկել են հանդիպակաց ընթացող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վրա:
«ՎԱԶ-21074»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանւց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջուղայի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 19.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նանսենի փողոցում իրար են բախվել երկու Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 15.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 37-ամյա և «Մերսեդես»-ի 46-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 65-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ընկել է ջրատարը. 16-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ց-240» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. «Մերսեդես Բենց Ց-240»-ի 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14.8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «Միցուբիշի Գրանդիս» և «Մերսեդես E320» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես E320» -ի 31-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 44-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափովել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողարջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել, որ ժամը 05.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 59-ամյա Վրաստանի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին՝ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթաշեն և Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 25-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրելի 1-ին, ժամը 01.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա.Միկոյան փողոցում բախվել է եզրաքարին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. 45-ամյա ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 20.20-ին, Երևանի Քոչինյան և Մայակ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և շրջվել. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սատուրն Աստրա» մակնիշի ավտոմեքենան Հովտաշեն-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ջրատարը. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Արաքս-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2109»-ի 28-ամյա վարորդը ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21014», «ՎԱԶ-21010», «ՎԱԶ-2109» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 33-ամյա վարորդը, «Տոյոտա»-ի երկու, «ՎԱԶ-21014»-ի 34-ամյա և «ՎԱԶ-2109»-ի 28-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: