ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

01.07.2022 12:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 06.07.2022

Հունիսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել էր, ինչի հետևանքով 48-ամյա ուղևորը ընկել էր և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 48-ամյա Ասյա Պապյանը հուլիսի 4-ին, ժամը 20.05-ին, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Հունիսի 30-ին, ժամը 13.25-ին, Երևանի Սարյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի», «Տոյոտա» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա ուղևորը հունիսի 30-ին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 01.40-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 30-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը, «ԲՄՎ»-ի 63-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Երևանի Շոպրոնի և Նորքի 2-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով 48-ամյա ուղևորը ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «ԳԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և 10-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա աղջիկ: Պարզվել է, որ ժամը 18.15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կայանված «Հովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ երկու երեխաներ էին, առանց շարժիչի գործարկման առաջ է ընթացել՝ հասնելով նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, այդ ընթացքում 6-ամյա աղջիկը դուրս է եկել մեքենայից և բախման ժամանակ մնացել մեքենաների արանքում՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շրջադարձ կատարելիս հանդիպել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի, որն ամբողջությամբ փակել էր փողոցի երթևեկելի մասը, ինչի հետևանքով «Մերսեդեսը», չունենալով երթևեկելի գոտի, ընկել է ջրափոսը․ 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա դարպասներին. 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 111,2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվակում. 29-ամյա վարորդը շտապօգնության կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 14.45-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 39-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ջերմուկի Գնդեվանք եկեղեցական համալիրի տարածքում մոտոցիկլետով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 119-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան ընկել է ռեստորանային համալիրի տարածքի լիճը. 51-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: