ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

16.07.2019 10:49 ՃՏ պատահարներ

Հուլիսի 15-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Հունդայի», «Տոյոտա», «Մազդա», «Միցուբիշի», «ՎԱԶ 21093» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 21093»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում և Ե.Թադևոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Դոջ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 05.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է կայանած «Տոյոտա» և «Դեյու» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 43-ամյա վարորդը և 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 10:30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության են դիմել 24-ամյա և 21-ամյա երկու քաղաքացիներ և հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաներում, Ապարան-Քուչակ ճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի 24-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 44-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Այգավան գյուղում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C-240» և «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենաներ . «ԳԱԶ-2411»-ի 77-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի-Արևիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 97.5-րդ կմ-ին «Հոնդա Էլիսիոն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: