Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արա Ս.-ին, որը 2001 թ. դեկտեմբերի 19-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: