Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Ուկրաինայի Ինտերպոլի կողմից
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Երևանի Գաջեգործների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 60-ամյա Համլետ Գ.-ին: Նա սեպտեմբերի 24-ից Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Կանխամտածված սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
