ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ

Ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ, լրագրողներին ներկայացվեց այս տարվա ութ ամիսներին ոստիկանության իրականացած աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները կանխելու, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես եւ ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ:
2014 թ. ութ ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 243 դեպք, որոնցից 115-ը՝ մայրաքաղաքում: Հանցագործություն կատարած անչափահասների թիվը եղել է 160՝ անցած տարվա համեմատ՝ 20-ով պակաս:
Անչափահասների, այսպես ասած, նախընտրած հանցատեսակը, ինչպես միշտ, եղել է գողությունը՝ 116 դեպք՝ աՆցյալ տարվա համեմատ տասնհինգով պակաս: Գրանցվել է նաեւ մարմնական վնասվածք հասցնելու 28, ավազակային հարձակման՝ 2, անօրինական զենք կրելու՝ 7, թմրանյութ պատրաստելու, իրացնելու 3, ավտոմեքենա փախցնելու 4 եւ այլն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 18 անչափահաս, որոնց հետ տարվել են համապատասխան աշխատանքներ: Պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացվել ոստիկանությունում հաշվառման մեջ գտնվող անչափահասների, ինչպես եւ նրանց ծնողների հետ:
Նելլի Դուրյանը ներկայացրեց նաեւ դպրոցներում պարբերաբար անցկացվող միջոցառումներն ու դպրոցական տեսուչների գործունեությունը՝ նշելով, որ դրական արդյունքն ակնհայտ է:
Խոսելով 2014 թ. ութ ամիսներին գրանցված ընտանեկան բռնություններին մասին՝ Նելլի Դուրյանը ընդգծեց, որ կարեւորելով հիմնախնդիրը՝ ոստիկանությունում ստեղծվել է համապատասխան վարչություն: Այն զբաղվում է ինչպես ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերմամբ ու կանխմամբ, այլեւ ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում վեր է հանում պատճառահետեւանքային կապերն ու դրանց վերացման ուղիները:
2014 թ. ութ ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 374 դեպք: Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը 138-ն են, որոնցից 7-ը ընտանեկան բռնության:
Նելլի Դուրյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: