Ոստիկանությունում թափուր հաստիքների համար անցկացվող մրցույթների մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ֆինանսական խմբի գլխավոր մասնագետ-գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար մրցույթ:
 Մասնակցում էին երկու քաղաքացի: Քննության առաջին փուլը թեստի լուծում է: 30 հարցից անհրաժեշտ է ճիշտ պատասխանել նվազագույնը 24 հարցի:
 Մասնակիցները նախապես տեղեկանում են թե ինչ հարցեր են լինելու մրցույթի բանավոր և գրավոր փուլերին:
 Երկու մասնակիցներն էլ հավաքեցին բավարար միավորներ և անցան հաջորդ՝ հարցազրույցի փուլ:
 Այս փուլում մրցույթի մասնակիցն ընտրում է տոմս, որի մեջ կա 5 հարց: Նախապես տրվում է պատրաստվելու ժամանակ, ինչից հետո պատասխանում է հարցերին: Նրանց լսում ու հարցեր են ուղղում հանձնաժողովի անդամները, որոնք ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ են:
 Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները կողմ կամ դեմ են քվեարկում ամեն մասնակցի, և ըստ հավաքված ձայների քանակի որոշվում է հաղթողը:
 2 մասնակիցներին հանձնաժողովի բոլոր անդամները դեմ քվեարկեցին: Այսինքն մրցույթում հաղթող չեղավ և հաստիքը մնաց թափուր:
 Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ֆինանսական խմբի գլխավոր մասնագետ-գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար ևս մեկ անգամ կանցկացվի մրցույթ: Դիմումների ընդունման ժամկետների մասին նախապես կհայտարարվի:
 Բացի այս, հոկտեմբերի 26-ին կկանայա ոստիկանության Քաջարանի բաժանմունքի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 17-ը:
 Նոյեմբերի 6-ին կկայանա ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ: Այս մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմումներ ուղարկել մինչև հոկտեմբերի 26-ը:
 Եվս մի թափուր հաստիք համալրելու համար մրցույթ կանցկացվի նոյեմբերի 8-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ֆինանսական բաժանմունքի առաջատար մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 26-ը:
 Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնների մասին ոստիկանության պաշտոնական police.am կայքում ու «02» շաբաթաթերթում պարբերաբար հայտարարություններ են տրվում:
 Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-64-46 և 011-52-83-74 հեռախոսահամարներով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					