ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը ՄԻՆՉԵՎ ապրիլի 14-ը ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է հայտերն ընդունելու վերջնաժամկետը

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը ՄԻՆՉԵՎ ապրիլի 14-ը ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է հայտերն ընդունելու վերջնաժամկետը
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2015թ. ապրիլի 14-ը: 
Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: 
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ  պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
 
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղակատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4)գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5)ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
 
Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք.Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 010-52-93-38, էլ. փոստ. vostikanutyun@yahoo.com, nav@police.am, մինչև 2015թ. ապրիլի 14-ը` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից    12:00-ն: 
Կից ներկայացվում է հայտի օրինակելի ձևը: