ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

03.10.2013 20:00 Եռամսյակ
2013 թ. 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք: Ծանր  հանցագործությունների գծով դեպքերը աճել են 287-ով, իսկ առանձնապես ծանր դեպքերը նվազել են 26-ով: Նման պատկերի բացատրությունն այն է,  որ առանձնապես ծանր հանցագործությունները երբեք չեն թաքցվել հաշվառումից և նշված թվերը արտացոլում են իրական պատկերը: Այս հանցատեսակի նվազումը կապված է վերջին շրջանում հանցագործների կամ հանցավոր խմբերի հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ տարվող կանխարգելիչ գործունեությամբ, իսկ ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի վերացման հետ, ինչով պայմանավորվում է ոչ միայն բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այլև կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման իրական հեռանկարը:
Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53 տոկոսը, այդ թվում՝ ծանր դեպքերի 66.3%-ը  և  առանձնապես ծանր դեպքերի` 47.1%-ը:
Վերլուծությունը ըստ հանցատեսակների ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը պայմանավորված է հիմնականում անձի, սեփականության  և տնտեսական գործունեության  դեմ ուղղված  հանցագործությունների աճով: 
2013 թ. 9 ամիսների ընթացքում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 119 անձ, որից 52-ը ազատազրկվել են, իսկ 149 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Առգրավվել է 7,258 գր. ափիոն, 5830 գր. մարիխուանա տեսակի թմրանյութ: 
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը աճել է 4-ով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նվազել է 1-ով:  
Հաշվետու ժամանակահատվածում անցկացված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 122 միավոր հրազեն, այդ թվում՝ 16 ինքնաձիգ, 1 գնդացիր, 39 հրացան, 59 ատրճանակ, 1 ինքնաշեն կրակող սարք,  4 նռնականետ  և այլն, ինչպես նաև  152 նռնակ, 51 արկ  և ական, տարբեր տրամաչափի  շուրջ 40 հազար փամփուշտ:
Հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում` 9-ը բացահայտվել են:  Դիտավորյալ սպանությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 12,1%-ով՝ կազմելով  69,2%: Իսկ սպանության փորձերի բացահայտման ցուցանիշը նվազել է` 100%-ից դարձել է 92,3%:   
2013 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 34 մահով ՃՏ պատահար: Այդ դեպքերից բացահայտվել է 30-ը, իսկ 4-ը մնում է չբացահայտված: 
2013 թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է ավազակային հարձակման դեպքերի աճ 18-ով, 5,1-%-ով աճել է նաև բացահայտման ցուցանիշը, կազմելով` 70,5% , նախորդ 65,4%-ի դիմաց:
Ավազակային հարձակում կատարելու համար 9 ամիսների ընթացքում ձերբակալվել է 11 հանցավոր խումբ՝ 32 անձով, որոնց կողմից կատարվել են 14 հանցագործություններ և 10 անձ` 17 դեպք: Ավազակություն կատարողներից 7-ը եղել են մարզերի բնակիչներ, իսկ 8-ը` նախկինում դատապարտվածներ: 
Ավազակային հարձակում կատարելիս 1 դեպքում հանցագործությունը  կատարվել է հրազենով, 4 դեպքում հրազենի գործադրման սպառնալիքով, ինչը վկայում է հանցավոր խմբերի վտանգավորության մասին, որոնց վնասազերծումը շատ կարևոր է օպերատիվ  իրավիճակը վերահսկելու համար:  11 դեպք կատարվել է բնակարաններում, 14-ը` փողոցներում, 9-ը` շենքերի մուտքերում  և 10-ը` շինություններում : 
2013 թ. 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրված անձնական ունեցվածքի կողոպուտները նվազել են 29 դեպքով: Գրանցված 119 կողոպուտի դեպքերից բացահայտվել են 58-ը և 61 դեպք մնացել է չբացահայտված: Վերլուծության համաձայն՝ կողոպուտներից  89-ը կատարվել են փողոցներում և շենքերի բակերում, 9-ը`  շենքերի մուտքերում, 7-ը` բնակարաններում, 3-ը` շինություններում: 92 դեպքում տուժողները եղել են կանայք, 27 դեպքում` տղամարդիկ: Կողոպուտ կատարելու համար ձերբակալվել է 2 հանցավոր խումբ 4 անձով, որոնց կողմից կատարվել է 4 հանցագործության դեպք և 17 անձ, որոնք կատարել են 35 կողոպուտ: Կողոպուտ կատարողներից 5-ը եղել են մարզերի բնակիչներ, իսկ 7-ը` նախկինում դատապարտվածներ: 
Անձնական գույքի խարդախությունները նվազել են 51-ով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է գրեթե նույնը` կազմելով 95.2%:
Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների բացահայտվել են 399 հանցագործության դեպք, նախորդ տարվա 380-ի դիմաց: Ընդ որում՝ վերոհիշյալ բացահայտված գործերից 73-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով: 
Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից բացահայտվել է հանցագործության 441 դեպք, որը կազմում է  բացահայտվածների ընդհանուր թվի  9.6%-ը, ՊՊծ ոստիկանության գնդի ծառայողների կողմից  բացահայտվել է հանցագործության 276 դեպք, որը կազմում է  ընդհանուր բացահայտվածների 6%-ը: ՔՀԲ ծառայողների կողմից բացահայտվել է 2317 հանցագործություն, որը կազմում է ընդհանուր բացահայտվածների 50,4%-ը:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հետախուզման մեջ գտնվող 5276 հանցագործներից հայտնաբերվել է 534-ը: 
2013 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ  հետախուզման մեջ են մնում 4742 անձինք, այդ թվում՝ 41 մարդասպան, 37 ավազակ, 10 կողոպտիչ,  42 ծանր մարմնական վնասվածք հասցնող, 70 գող, 68 յուրացնող, 297 խարդախ, 34 թմրանյութ վաճառող: Հետախուզման մեջ գտնվող մնացած անձանց  78,3%-ը (3717) հերթական զորակոչից խուսափողներ են: 
9 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 155 հանցագործություն:
Հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից  որոշակի դրական աշխատանքներ են կատարվել հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Համայնքային ոստիկանության  տեսուչների  կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են 51 հետախուզվողներ, որից 31՝ հանցագործություններ կատարած անձինք: Համայնքային ոստիկանության  տեսուչների կողմից  բացահայտվել է հանցագործության 441 դեպք, որը կազմում է  բացահայտվածների ընդհանուր թվի  9.5%-ը: Նրանց կողմից հայտնաբերվել և առգրավվել է 9 միավոր զենք: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից 9 ամիսների ընթացքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 696 արձանագրություններ:
Հասարակական վայրերում կատարված հանցագործությունները նվազել են 17-ով: Մայրաքաղաքում գրանցված 6300 հանցագործության դեպքերից 11-ը կատարվել են ՊՊԾ վերակարգերի կողմից սպասարկվող երթուղիներում, բոլորն էլ բացահայտված են:
ՊՊծ ոստիկանության գնդի ծառայողների կողմից  ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ կազմվել են  620  վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Նրանց կողմից և մասնակցությամբ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 11 հանցագործ, հայտնաբերվել է 4 առևանգված ավտոմեքենա, բացահայտվել է հանցագործության 276 դեպք: 
Մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժինը  2013 թ. 9 ամիսների ընթացքում կատարել է որոշակի աշխատանքներ մետրոպոլիտենի կայարաններում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ, որի շնորհիվ այստեղ չեն գրանցվել արտակարգ դեպքեր և պատահարներ: 9 ամիսների ընթացքում բաժնում արձանագրվել է հանցագործության 31 դեպք, որից 12-ով հարուցվել է քր. գործ, որից  10-ը բացահայտված է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող  1 անձ: Բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների շնորհիվ արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 և զենքի առգրավման 1 դեպք: Տարբեր իրավախախտումների համար  կազմվել են 7 վարչական արձանագրություններ, որոնցով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:   
2013 թ. 9 ամիսների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար խրախուսվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի 763 աշխատակիցներ, որից 319-ը` ՀՀ ոստիկանության  ղեկավարության կողմից:
Ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու, օրինականության խախտումներ թույլ տալու համար կիսամյակի ընթացքում տարբեր կարգապահական  տույժերի են ենթարկվել 106  աշխատակիցներ,  որից  31-ը` ՀՀ ոստիկանության ղեկավարության հրամաններով: