ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.01.2015 09:05 Տարի
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. արդյունքները  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում վարչության և ենթական ստորաբաժանումների ծառայողների կողմից 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, որի զեկուցմամբ հանդես եկավ Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը:
Նշվեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը հաշվետու ժամանակաշրջանում աշխատել է ծանրաբեռնված, միևնույն ժամանակ՝ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը` պահպանելով հասարակական կարգ ու կանոն մայրաքաղաքում:
Հանցագործությունների քանակի նվազման միտումը պահպանվել է ողջ տարվա ընթացքում:  Երևան քաղաքում արձանագրվել է  7875 հանցագործության դեպք, որը 981 դեպքով պակաս է նախորդ տարվանից: Նվազել են ծանր հանցագործության դեպքերը` 8-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 11-ով:  
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 214-ով: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում  383 դեպքով:  
Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 186-ով, 102 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքներն աճել են 22-ով: Արձանագրվել է 4 դեպքով մարդկանց թրաֆիքինգի և 5 դեպքով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների նվազում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 324 դեպքով, այդ թվում՝   ճանապարհատրանսպորտային պատահարները` 207-ով, իսկ մահվան ելքով   ճանապարհատրանսպորտային պատահարները աճել են 13 դեպքով:
Թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 150 անձ, որից 62-ը ազատազրկվել է, իսկ 137-ը՝  ենթարկվել վարչական պատասխանատվության: 
Առգրավվել կամ կամավոր հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 154  միավոր հրազեն, ձերբակալվել է 34 հանցավոր խումբ՝ 77 անձով, որոնց կողմից կատարվել են 153 հանցագործություններ:
2014 թ. ընթացքում նախկինում չբացահայտված և կասեցված դեպքերից բացահայտվել է 631-ը, նախորդ տարվա 508-ի դիմաց: Ընդ որում, բացահայտված 631 դեպքերից 193-ը եղել են կասեցված՝ հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառով: 
Հետախուզման մեջ գտնվող 5788  անձանցից հայտնաբերվել է 754-ը,    հայտնաբերվել  է  նաև  այլ  երկրների կողմից հետախուզվող 22  անձ: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանները փոխհամագործակցելով տարածքային բաժինների հետ՝ որոշակի աշխատանքներ են կատարել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: Նրանց ուժերով բացահայտվել է հանցագործության 16 դեպք:  
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար կայազորի 1236 աշխատակիցներ խրախուսվել են, իսկ պարտականությունների կատարման մեջ թերանալու և տարբեր խախտումներ թույլ տալու համար կարգապահական  տույժեր են ստացել 294-ը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: