1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 1-ին թաղամասի 4-րդ փողոցի թիվ 6 տան մոտից հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերոբ Բ.-ին, որը դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, Ավանի Դուրյան թաղամասի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 15.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1987 թ. ծնված Արման Տ.-ին, որը 2012 թ. մարտի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 15.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1951 թ. ծնված Նորիկ Ա.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հունիսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը / 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 28-ին, ժամը 03.45-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 04.15-ին, Ռոստով-Երևան չվերթով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Թ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, Բագրատաշենի մաքսային ծառայության սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գոհար Չ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը դեկտեմբերի 9-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: