1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանական նոր հենակետեր մայրաքաղաքի Էրեբունու եւ Մաշտոցի համայնքներում

10.09.2012 23:33

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով: 

Հաստատված ժամանակացույցով սեպտեմբերի 4-ին մայրաքաղաքի Էրեբունու եւ Մաշտոցի համայնքներում բացվեց եւս երկու հենակետ:

Բացման արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ բացումը կատարեցին հենց բնակիչները, եւ դա խորհրդանշական է. համայնքային ծառայությունը չի կարող կենսագործվել առանց ոստիկանության ու հասարակության սերտ համագործակցության:

Շնորհավորելով բնակիչներին հենակետերի բացման առթիվ` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց համայնքային ոստիկանության նշանակությունը ինչպես ոստիկանության գլխավոր գործառույթների` հասարակությանը ծառայություն մատուցելու եւ հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում, այնպես էլ ոստիկանության հանդեպ հանրային վստահության եւ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման առումով:

Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից: Մարդիկ համայնքային ոստիկանին սկսում են ընկալել որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը` ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը:

Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն, ըստ էության, վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական եւ անշրջելի բարեփոխումը, ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը` հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը` արդար ու ապահով իրականության հաստատումն ու պահպանումը: Եվ բնակչությունը պատրաստակամ է մասնակցելու այդպիսի ոստիկանության ձեւավորմանը: Դա, լինելով ոստիկանական ծառայության խնդիր, նաեւ ու առավել` հասարակության ցանկությունն ու նպատակն է: