ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հանդիսավոր միջոցառում ՈԶ զորամասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 28-ին Ոստիկանության զորքերի 1033 զորամասում հանդիսավոր արարողություն էր. նշվում էր զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձը: Հանդիսությանը ներկա էին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանը, զորամասի վետերաններ, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների հարազատներ, հյուրեր:
Շնորհավորական խոսքեր ասացին վետերանները, հիշեցին զորամասի անցած հերոսական ուղին, հիշատակեցին հայրենիքի պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի ժամանակ զոհված ընկերներին:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, որպես առաջին կանոնավոր ռազմական կազմավորում, աշխարհազորայինների հետ ստանձնեց հայրենիքի սահմանների պաշտպանության գործը… Ջոկատը մարտական գործողությունների մասնակցեց ռազմաճակատի ամենածանր, ամենավտանգավոր տեղամասերում…
Ելույթներից հետո զորամասի հատուկ վաշտը ներկայացրեց ցուցադրական վարժություններ:
Զորամասի ձևավորման տարեդարձի կապակցությամբ մի շարք ծառայողներ ու վետերաններ պարգևատրվեցին շքանշաններով ու պատվոգրերով:
Պարգևատրման արարողությունից հետո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ապա տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթ:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատն իր հերոսական ճանապարհին նաև զոհեր տվեց…Հանուն հայրենիքի կյանքը զոհածներից շատերն են հանգչում Եռաբլուրում: Եվ խորհրդանշական էր հանդիսավոր միջոցառումն ամփոփել Եռաբլուրում…