Ոգելից խմիչք, վիճաբանություն, վնասվածքներ
Փետրվարի 28-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 21 հասցեում կռիվ է, որտեղից «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1977 թ. ծնված Պողոս Ս.-ն:
Նույն օրը, ժամը 00.37-ին, ոստիկանություն է զանգահարել նշված հասցեի բնակչուհի, 1984 թ. ծնված Գոհար Ս.-ն և խնդրել, որ ոստիկաններ գան իրենց տուն:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 02.00-ին բերման է ենթարկել 1972 թ. ծնված Սամվել Օ.-ին:
Պարզվել է, որ նա ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում մի քանի անհայտ անձանց հետ միասին վիճաբանել է Պողոս Ս.-ի, Գոհար Ս.-ի և 1957 թ. ծնված Արուս Ս.-ի հետ, որի ընթացքում մետաղյա ձողով և քարով հարվածել է նրանց` պատճառելով վնասվածքներ:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: