ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԿԱՄՈ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

14.04.2017 10:29 Պաշտոնական
ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԿԱՄՈ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելիˊ Վլադիմիր Սերգեյի,

Արցախի Հանրապետության ոստիկանության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ողջ անձնակազմին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ։
ՀՀ ոստիկանությունում իրականացված եւ շարունակվող բարեփոխումները միանշանակորեն դրականորեն են ազդում ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդմանը։ Մենք ականատեսն ենք, թե ինչպիսի եռանդով եք կյանքի կոչում Ձեր իսկ կողմից որդեգրված՝ համակարգի գործունեությունը լիարժեք արդարության եւ թափանցիկության հասցնելու քաղաքականությանը, որի շնորհիվ հաջողվել է կոտրել բոլոր կարծրատիպերը ու հասաարկությանը ներկայանալ անաչառ եւ հոգատար իրավապահի կերպարով։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը երախտապարտ է Ձեր կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության եւ աջակցության համար։ Հարկ է նշել, որ հայկական երկու հանրապետությունների ոստիկանությունները հանցավորության դեմ տարվող պայքարը համատեղ իրականացնելուն հետ մեկտեղ, հայրենիքին սպառնացող արտաքին վտանգի դեպքում առանց հապաղման նետվել են առաջնագիծ, որը պատրաստ են կրկնելու նաեւ այսօր։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ծառայողներին, ցանկանում ենք խաղաղություն եւ անձնական երջանկություն մեր ընտանիքներում։
Մեր գործն արդար է ու աստվածահաճո է ու մենք համոզված հավատում ենք վաղվա պայծառ լուսաբացին։

ԼՂՀ ոստիկանության պետ,
գեներալ-մայոր Կամո ԱՂԱՋԱՆՅԱՆ