ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

30.12.2019 15:51 Ուղերձներ

Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից և անձամբ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2019 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի:
Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ, հավատա°մք է, եւ անցնող տարին հավաստեց, որ իրագործելի է այդ հավատամքը:
Ոստիկանությունը միշտ և առավել ևս այսօր կոռուպցիայի, ապօրինության, անարդարության դեմ պայքարի առաջնագծում է եւ հաստատագրում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայությունը, հավատարմությունն իր կոչմանը, օրինականության հանդեպ քաղաքացու իրավունքն ու հավատը:
Այսօր ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում պետական սահմանինª հասարակության անդորրի պահպանումը զուգորդելով երկիրն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու սրբազան առաքելությանը:
Ոստիկանությունը գործունեության այլ ուղի ունենալ չի կարող, եւ վաղն էլ մեր գերխնդիրն է հասարակական կարգի պահպանումը, պայքարը հանցավորության դեմ, ոստիկանության ողջ համակարգի, հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործումը, հասարակության հետ կապի ամրապնդումը, նվիրյալ ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
Եվ այդ գործում հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք:
Մեր հաջողության գրավականը հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության շարունակական ամրապնդումն է:
Ուրեմն, գալիք տարումբ էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:
Կրկին շնորհավորում եմ առաջիկա տոների առթիվ, մաղթում արդյունավետ ծառայություն եւ անձնական ձեռքբերումներ:
Երջանիկ եղեք: