ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

21.09.2020 11:35 Ուղերձներ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ՝ ՀՀ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, աշխատակիցների ընտանիքներին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ:
Անկախ պետականությունը ազգերի գոյության միակ կերպն է, որ երաշխավորում է համակողմանի զարգացում ու հարատևություն:
Քսաներորդ դարի վերջին, երբ, ըստ էության, դրված էր մեր լինել-չլինելու հարցը, հայ ժողովուրդը ոչ միայն հավաստեց ապրելու կամքը, այլև վերահաստատեց ինքնիշխանության իր իրավունքը:
Եվ հպարտությամբ կարող ենք ասել, որ պետության կայացման այդ դժվար շրջանի բազմաթիվ ոլորտներում առաջին գծում ոստիկանությունն էր՝ մարտադաշտի վերածված Արցախի ու հայոց սահմանների պաշտպանությունից մինչև երկրի ներսում զինված հանցախմբերի վնասազերծում, մինչև ազգային ոստիկանության կառույցի ու գաղափարախոսության ձևավորում, նոր կադրերի պատրաստում և այլն:
Ոստիկանությունն այսօր էլ կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում, որպես հասարակական կարգի, օրինականության, քաղաքացու իրավունքների երաշխավոր ու պահապան:
Համոզված եմ, որ գալիք տասնամյակներն ու հարյուրամյակները նույնպես նվիրումի և անմնացորդ ծառայության տարիներ են լինելու:
Անկախության օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության անձնակազմին, Ոստիկանության զորքերի զինծառայողներին, մեր վետերաններին:
Հավերժ փառք մեր սահմանները թշնամուց պաշտպանելիս և ծառայողական պարտքը կատարելիս հերոսաբար զոհված մեր զինակիցներին:
Երջանկություն ու բարօրություն եմ մաղթում մեր քաղաքացիներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին՝ հայոց պետության ու պետականության հարատևման ճանապարհին:

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ