Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մերձավան գյուղում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ռաֆիկ Մ.-ն, որը նոյեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Խուլիգանությունը մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռաֆիկ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: