Քաղաքացին հայտնել է, որ ձորում 6 նռնակ է թողել
Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նոր Խարբերդի 20-րդ փողոցի ձորում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 5 նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաշեն 1 նռնակ` առանց պայթուցիչի: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					