Երևանի Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է հայտնաբերվել
Փետրվարի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է թողնում: 
Մեկնած օպերատիվ խումբը սրճարանի հարևանությամբ հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					