Նոր Նորքի ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենա առևանգած երիտասարդին
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ փախցրել են բակում կայանված իր «ՎԱԶ 2107»-ը: 
Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց կարճ ժամանակում հայտնաբերել կասկածվողին։ 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Պարզվել է, փախցրած ավտոմեքենան վարելիս երիտասարդը կորցնելով կառավարումը՝ բախվել է բակում կայանված «Նիսսան»-ին, ապա ավտոտնակի դարպասին՝ վնասելով ներսում կայանված «Ինֆինիտի»-ն։
Երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբեր ամսին կոտրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ կայանված «ՎԱԶ 2106»-ի ապակին և սրահից փող ու կրիչ գողացել: 
Նա հայտնել է նաև, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Գալշոյան փողոցում կայանված «Նիսան»-ի դուռը և կրկին գողություն արել: 
Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Վնասի չափը պարզվում է: 
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
