1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ

Նոյեմբերի 15-ին, ժամը   19.00-ին,  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի   որոշման հիման վրա, 1985 թ. ծնված Արման Ս.-ի բնակարանում և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ բնակարանի ննջասենյակից ոստիկանության Վարդենիսի բաժնի  աշխատակիցները հայտնաբերել  են «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրացան, մյուս ննջասենյակից հայտնաբերվել է ստվարաթղթե տուփով պլաստմասե տարա՝ լցված մոխրագույն, վառոդանման զանգվածով,  որսորդական հրացանի փամփուշտների 24 ճայթիչ, արճճե կլորավուն գնդակներ: Անասնագոմում առկա ստվարաթղթե արկղում հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտների 4 գնդակ,   ինքնաձիգի չկրակված 3 պարկուճ, բազմաթիվ ճայթիչներ,  արճճե տարբեր տրամաչափի գնդակներ, 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ, 2 տուփ վառոդանման մոխրագույն զանգված:
Ըստ բնակարանատեր` 1935 թ. ծնված Սարիբեկ Ս.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, բերել է 1990 թ. ԼՂՀ Քարվաճառի տարածքից և պահել իր տանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
 
***
 
Նոյեմբերի 15-ին, ժամը 23.10-ին,   Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Վարդենիսի բաժնի  աշխատակիցները 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ի բնակարանի խուզարկությամբ՝  լոգարանի առաստաղին հարմարեցված դարակից հայտնաբերել են  «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրազենի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: