Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ապրիլի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 26-ամյա Դավիթ Հ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով դատավճռի կատարումից խուսափելու համար: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					