ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Արթիկի բաժին
 
                                            Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին բաժին է ներկայացել 67-ամյա Անուշավան Ա.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 6-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					