Մեկնած օպերատիվ խումբը գերեզմանոցի հարևանությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել
Երեկ ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող փոքր ձորակի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հակատանկային նռնականետ, հարվածային մեխանիզմ, 7.62 մմ տրամաչափի 40 և 45 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
