Մեքենան կողաշրջվել է. 38-ամյա վարորդը մահացել է
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդ Արմեն Թամամյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
