Հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 9-ին բաժին է ներկայացել 32-ամյա Գևորգ Մ.-ն, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					