Մեղադրանքը՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 26 շենքից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
