Մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին Վանաձորի Երկաթուղայինների փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Բորիս Դ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացվող մարմին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
