ԼՐԱՑՎԱԾ. Մահվան ելքով վրաերթ Բագրատունյաց փողոցում

Հունիսի 23-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված անձը 1959 թ. ծնված Հրաչյա Կիրակոսյանն էր:
22.06.2018, ժ. 11:36
Հունիսի 21-ին, ժամը 3.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: