Դեկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Մանասար Մուսախանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.00-ին, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։