ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Մահվան ելքով դանակահարություն Արգել գյուղում (ԼՐԱՑՎԱԾ)

Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված՝ իրենց մոտ են տեղափոխվել 1960 թ. ծնված Ժուլվեր  Սայադյանը  և 1987 թ. ծնված Վահագն Ն.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Արգել գյուղի հուշարձանի մոտ Ժ. Սայադյանը և Վահագն Ն.-ն վիճաբանել են իրենց փեսայի` 1979 թ. ծնված Հունան Մ.-ի, նրա հոր` Սերյոժա Մ.-ի /մնացած տվյալները պարզվում են/ և քեռու` Պարգևի /մնացած տվյալները պարզվում են/ հետ, որի ընթացքում Հունան Մ.-ն դանակահարել է Ժ. Սայադյանին և Վահագն Ն.-ին, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ Ժուլվեր Սայադյանը գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 12-ին, ժամը 13.35-ին, բաժին է ներկայացել Հունան Մ.-ն և հայտնել, որ ինքն է դանակահարել Ժուլվեր Սայադյանին  և Վահագն Ն.-ին: 
Հունան Մ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: