1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

27.07.2018 10:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 28-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 04.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարին եւ էլեկտրասյանը. մեքենայի 43-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի տարածքում` ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանները պարզել են, որ 25-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, իր «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երնջատափ գյուղի տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ քարերին բախվելու հետեւանքով ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 22.15-ին, «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին գտնվող ավտոգազալցակայան մտնելիս, դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել ծառին. 29-ամյա վարորդը եւ երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին։
40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: