1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.08.2016 18:37 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում իրար են բախվել «Նիսան», «Շկոդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի և «Շկոդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 18-ին, «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 33 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 18.50-ին, Երևանի Պ.Սևակի փողոցի 17/11 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածին-Շահումյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանն ու ծառին, ինչի հետևանքով վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22-ին, Արմավիր-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21014»-ի վարորդը և 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 4-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջառ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, բուժօգնություն է ստացել տեղում՝ հրաժարվելով հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 00.25-ի սահմաններում, «Մերսեդես C 220» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախակողմյան հատված և բախվել երկաթե պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել G» և «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21012»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հացիկ ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 01.40-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: