1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.03.2016 11:30 ՃՏ պատահարներ

Մարտի 12-ին, ժամը 20.10-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և «Նիսան-Տիանա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 16.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ղափանցյան փողոցի 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտ բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 24/9 հասցեի դիմաց բախվել է «ԲՄՎ X5» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 15.10-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 19.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 19.50-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 06.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 140/3 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոտարհանիչին և ծառին, որը կոտրվել և վնասել է մայթեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոտարհանիչը:
«Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջանիստ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել ճանապարհի եզրին գտնվող ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի կենտրոնական հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 14-ին, ժամը 01.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: