1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

03.08.2017 11:40 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 2-ին, ժամը 3-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է «ԶԻԼ»-ի:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:


***
Օգոստոսի 1-ին, ժ. 22.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի դիմաց «Օպել» ա/մ-ի վարորդը վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1957 թ. ծնված Շոկոլ Ս.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժ. 17.30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

***
Օգոստոսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել-Աստրա» ավտոմեքենան Արարատի մարզի Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել է «ԶԻԼ-ՄՄԶ» ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***

Օգոստոսի 2-ին, ժ. 13-ի սահմաններում, «Nissan-Tiana» մակնիշի ավտոմեքենան Ղուկասավան-Գեղանիստ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: