1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

16.12.2017 12:44 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 15-ին` ժամը 20.00-ին, Նորքի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ՎԱԶ-2106»-ի, որն էլ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսսան Տիանա»-ի վարորդը և վերջինիս 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 54-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սուսաննա Ո.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 06.10-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: