Հետախուզվողը հայտնաբերվեց Ձորաղբյուրում
Օգոստոսի 31-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցից բերման է ենթարկվել 24-ամյա Միսաք Ս.-ն, որը օգոստոսի 31-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 339 հոդվածի (ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքով:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: