ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. Թեմատիկ անդրադարձ

Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։ ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելիս, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար: Մյուս բոլոր դեպքերում անհիմն ձայնային ազդանշան տալն առաջացնում է վարչաիրավական հետևանքներ։ Մեր օրերում մտահոգիչ է նաև մեքենաների վրա առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը։ Նման սարքավորումներ տեղադրվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա՝ ըստ ծառայողական անհրաժեշտության օգտագործելու համար։ Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում ենք՝ հորդորելով մեր քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։ Վարորդներին կրկին հայտնում ենք, որ եթե մեքենաների վրա տեղադրել են հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, հայտնաբերվելու դեպքում սարքավորումն առգրավվում է, իսկ վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից։ Սա օրենքի պահանջ է։ Հարգելի՛ վարորդներ, պետք է մշտապես խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության ինչպես թվարկված, այնպես էլ մյուս կանոնները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։